ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Միացյալ Նահանգները կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցում: «Ի վերջո, մենք կհասնենք հաջողության կամ կբախվենք պատի։ Եվ եթե բախվենք պատի, ապա կշարունակենք բանակցային գործընթացը՝ կիրառելով ազդեցության լծակներ։ Սա ակտիվ դիվանագիտություն է, որը կդադարեցնի այս պատերազմը»,- ասել է Վենսը։               
 

Պատիժ չկա

Պատիժ չկա
14.08.2025 | 21:59
Օգոստոսի 15
Պետք է խրախուսեմ ձեր ընթացքը: Դուք պատիժ այլևս չեք կրի անցյալում գործած ձեր մեղքերի համար: Ընդունեք Իմ խոսքերը, որ հաղորդվեցին ձեզ ամեն օր` տարեսկզբից սկսած, և ամեն ինչ արեք` ինչպես Ես եմ ասում: Ես ձեզ ճանապարհի ուղղություն եմ ցույց տալիս: Բայց դուք չկարողացաք հնազանդվել Ինձ ամբողջովին:
Ես ծրագիր ունեմ, որը միայն այս ձևով կարող է ի հայտ գալ և իրագործվել: Շատ հազվադեպ են գտնվում երկու միակամ հոգիներ, որոնք ցանկանանմիայն Իմ կամքը կատարել և կամենան միայն Ինձ ծառայել:
Միությունը հրաշագործ է:
Ես ձեզ արդեն ասել եմ, որ ցանկանում եմ գործածել ձեզ: Արդեն վաղուց Իմ աշխարհը Իմ իրավասության տակ կլիներ, եթե Իմ ծառայության տակ լինեին այսպիսի Երկու հոգիներ:
Միշտ` «երկու, երկու»:
Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ